Ֆրանսիացի սենատորները աջակցում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի սենատոր Ֆիլիպ Կալտենբախն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ու ողջ հայությանը, եւ անհանգստացած է ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ անցած օրերի իրադարձությունները վկայեցին ռազմական իրավիճակի լարման բոլոր ռիսկերը: «Արդեն մեկ տարուց ավել է, ինչ հաճախակիացել էին հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք ողջ 2015թ-ի ընթացքում բերեցին շուրջ 30 կյանքերի կորստի»,- նշել է Կալտենբախը: Նրա խոսքով` Ֆրանսիան առավել մեծ չափով ներգրավված է խաղաղ կարգավորման գործընթացում որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին:
«Բացի այդ, պահանջում եմ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության ՄԱԿ-ի մեխանիզմ»,- ասել է ֆրանսիացի սենատորը:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ջեբրայելը` կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել կրակը: