Ցավում ենք և հպարտանում…
Մարզերում և Երևանում այսօր հրաժեշտ կտան Արցախում զոհված մի քանի երիտասարդ զինառայողների:
Բորիս Ռաֆիկի Օզմանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղում: Հուղարկավորությունը վաղը՝ ժամը 14:00՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում:
1996թ. ծնված սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:30 Կոնդում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ վաղը՝ 13:00:
1982թ. ծնված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00՝ Գյումրու Սբ. Նշան Եկեղեցում, իսկ հուղարկավորությունը`վաղը՝ ժամը 14:00-ին՝ ք.Գյումրու Թատրոնի շենքից:
1993թ. ծնված պայմանագրային սերժանտ Ռոբերտ Աբրահամի
Աբրահամյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 13:00՝ Արարատի մարզի Տափերական գյուղի մշակույթի տնից:
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում այսօր հողին կհանձնեն 1996թ. ծնված շարքային Նորիկ Զավենի Սարգսյանին:
1996թ. ծնված շարքային Ժորա Արթուրի Եսայանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ 13:00-ից՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղապետարանի դահլիճից:
Կոտայքի մարզի Կամարիս գյուղում այսօր՝ ժամը 13:00-ին կհուղարկավորեն 1996թ. ծնված շարքային Ազատ Քաջիկի Սիմոնյանին:
Աբովյան քաղաքում այսօր՝ ժամը 13:00-ին տեղի կունենա 1997թ. ծնված շարքային Արթուր Գառնիկի Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը: