Բաժիններ՝

Ուղեցույց. Ինչպես դիմել Facebook-ին անձնական կամ այլ տվյալները հեռացնելու համար

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ուղեցույց է ներկայացրել, թե ինչպես դիմել Facebook-ին անձնական կամ այլ տվյալները հեռացնելու համար։

«Սոցիալական ցանցերն այսօր մարդկանց առօրյայի մի մասն են դարձել եւ մարդու կամքով կամ նրա կամքից անկախ, հաճախ նաեւ չիմացությամբ , հավաքում, պահպանում եւ օգտագործում են անձնական տվյալներ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած այս ուղեցույցում ներկայացնում ենք անձնական տվյալները ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտպանելու մի քանի գործիքներ։
Նախ, եթե այլևս չեք ուզում ունենալ ձեր էջը ֆեյսբուք սոցիալական ցանցում, ապա այն կարող եք հեռացնել 2 եղանակով՝ ապաակտիվացում և հեռացում.

Ապակտիվացում

Այս դեպքում դուք հետգաայում ցանկացած ժամանակ կարող եք կրկին հավաքել ձեր մուտքանունն ու գաղտնաբառը եւ մտնել ձեր էջ, իսկ մինչ այդ այն անտեսանելի կլինի բոլորին, մյուս օգտատերերը չեն տեսնի ձեր էջն ու չեն կարողանա ձեզ նամակներ գրել։

Հեռացում

Հեռացնելու դեպքում, երբ ֆեյսբուքը ստանում է հարցումը, մի քանի օրերի ընթացքում ամբոջովին ջնջում է ձեր էջն, ու այն այլևս հնարավոր չի լինի վերականգնել։
Ֆեյսբուքի պահուստային համակարգերում գտնվող ձեր տվյալները ջնջվում են 90 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում ձեր մասին տվյալները ոչ մեկին հասանելի չեն լինում։
Պետք է հաշվի առնել նաև, որ ձեր էջը ջնջելու դեպքում նամակները չեն ջնջվում այն մարդու մոտից, ում ուղարկվել են։

Անցանկալի ինֆորմացիան սոցիալական ցանցից հեռացնելու համար պետք է այդ մասին հաղորդել (Report) ֆեյսբուքին

Ֆեյսբուքի քաղաքականությանը դեմ են այնպիսի հրապարակումները, որոնք պարունակում են մերկություն կամ պոռնոգրաֆիա, ատելության կոչեր, բռնություն։ ժողովրդի, էթնիկ ու ազգային ծագման, կրոնի, սեռական կյանքի դեմ արված հրապարակումները նույնպես հակասում են Ֆեյսբուքի քաղաքականությանը։ Եթե դուք տեսնում եք հրապարակում կամ որևէ բովանդակություն, որը ձեր կարծիքով չի համապատասխանում ֆեյսբուքի չափանիշներին, կարող եք բողոքել այն հեռացնելու համար։ Դրա համար պետք է հենց այդ հրապարակման վրա սեղմել

1

նշանին ու հետո`«Հայտնել վատ հրապարակման մասին» (Report): Report անելուց հետո պետք է ընտրել, թե հատկապես ինչ պատճառով նշված բովանդակությունը չպետք է լինի ֆեյսբուքում։

22222222222

Նույն սկզբունքով կարող եք բողոքել այն լուսանկարների դեմ, որոնցում պատկերված եք նաեւ դուք՝ հակառակ ձեր ցանկության։

untitled

15622033_702426426592780_276954787539834582_n

Այստեղ կարող եք տեսնել Report անելու ընդհանուր էջը։

Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես է պետք բողոքել տարատեսակ բովանդակություն պարունակող հրապարակումների դեմ։

Տվյալների պաշտպանության մասին ֆեյսբուքի քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս