Սա, ինչ խոսք, մի քիչ ուշացած նախաձեռնություն է: Եթե սա արվեր մի 4-5 տարի առաջ, խորհրդարանի կազմն այսօր բոլորովին այլ կլիներ, ԱԺ նախագահության կազմը՝ նույնպես: Չնայած նախաձեռնության նպատակն ամենևին էլ շատից-քչից գրագետ խորհրդարան ունենալը չէ:
Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ և կողային ուժեղ հարվածների, ինչպես նաև անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով: Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը և առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաև դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը։
Պարզվել է, որ այրվում է 10-րդ փողոցի Գ. Շ.-ին (1959 թ. ծնված) պատկանող տանը հարակից ոչ բնակելի տնակն՝ ամբողջությամբ (մոտ 18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.06-ին, մարվել՝ 07.14-ին:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 08.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ապագա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Պրեմիեր լիգայում իր երկրորդ գոլի մասին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին:
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում կանգնեցված արհեստական սուրբծննդյան եղեւնին բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասի հայտնել է France Info ֆրանսիական ռադիոկայանը:
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է մի տեսանյութ, որը նվիրված է ընկերության խորհրդանիշին՝ կամելիա ծաղկին: Այն հրապարակվել է բրենդի պաշտոնական կայքում: Այդ ծաղիկով սկսել են հագուստը զարդարել 1913 թվականից. այն դարձել է «կատարյալ մաքրության եւ հարատեւ կանացիության» խորհրդանիշը:
Նոր տեսակ է տարածվում facebook սոցիալական ցանցում։ Եթե տեսնում եք, որ ընկերության առաջարկ եք ստացել մարդուց, ով արդեն ներառված է ձեր ընկերների ցանկում, ամենայն հավանականությամբ, չարագործների տեսանելիության տիրույթում եք հայտնվել։
Լոգանք ընդունելն օրվա սկզբում և ավարտին ամենահաճելի բանն է. այն կամ էներգիա է հաղորդում, կամ էլ օգնում է ազատվել հոգնածությունից և սթրեսից։ Մարմնի այս երեք հատվածները հարկավոր չէ շատ հաճախ լվանալ։
Նախանշանները որևէ հիվանդության բացահայտման ամենափորձված մեթոդներից են, սակայն միշտ չէ, որ նախանշանները տեսանելի են:
«Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ» կրթական հիմնադրամը պետությանը պարտք է շուրջ 600 հազար դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում նախատեսում է հիմնադրամին պարտավորեցնել կուտակված պարտքի գումարը պետական բյուջե փոխանցել:
Զգուշացեք. . խարդախության նոր ծուղակ։
Նույնիսկ ամենատխուր ձմեռային տեսարանը հաճելի տեսք կստանա, եթե պատուհանները զարդարված լինեն:
«Մենք բարելավել ենք հաճախորդների հետ աշխատանքը: Այժմ գործում են ինքնուրույն գրանցման կետեր, ուր կարող եք անգամ գրանցել ուղեբեռը, քանի որ դրանք տպում են նաև ուղեբեռի կտրոնը: Ինքնագրանցումը կատարելուց հետո կարող եք հանձնել ուղեբեռը»,- ասում է American Airlines ավիաընկերության խոսնակ Քեթի Քոդը:
Եվրոպայում Ս. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ս. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Քիլիանի հետ միասին նվերները բաժանել են շուրջ 30 բրիտանացիներ: Ինչպես նշվում է տեսանյութին կից գրության մեջ, խումբն ուտելիքով, ըմպելիքով և հագուստով օգնել է ավելի քան 200 անօթևան մարդկանց:
Ինչ-որ մեկը կարող է դառնալ ամենաթանկ գերմանացի ֆուտբոլիստը պատմության մեջ: «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին արդեն այս ձմեռային տրանսֆերի ժամանակ:
Մոսկվայի կենտրոնում մեքենայի մեջ հայտնաբերվել է «Ռոսնեֆտ» ընկերության վարչություններից մեկի ղեկավար Օլեգ Երովինկինի դին:
«Նկարահանվել է նոր տեսահոլովակ, որը յուրահատուկ կամուրջ է հանդիսանում «Կյանք ու Կռիվ» և «Կյանք ու կռիվ 25 տարի անց» ֆիլմերի միջև: Այս անգամ երգում է Ռազմիկ Ամյանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ նշեց «Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանը:
Ադրբեջանում ինքնահրկիզման ճանապարհով կյանքին վերջ տալու դեպքերը հաճախակի են դարձել:
«ԵՄ-ն կարող է խախտել իր պարտավորությունները համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, կամ կարող է ֆինանսավորում կրճատել ինչ-ինչ ոլորտներում։ Բազմազան են մեթոդները։ Կարծում եմ՝ ԵՄ-ն ամեն դեպքում կստորագրի բանակցվող համաձայնագիրը Հայաստանի հետ»,- ասաց նա։
ՀՀ մարդու պաշտպան Արման Թաթոյանն Ուզբեկստանի իր գործընկերոջ հետ կապի մեջ է այդ երկրում ազգությամբ հայ Արամայիս Ավագյանի հարցով։
Վիճակագրական տվյալների համաձայն 2016 թվականի 9 ամիսների ընթացքում Բավրայի անցակետով 246 հազար 638 ելք է իրականացվել: Հաշվեկշիռը բացասական է: Մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է 1659:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կյանքից հեռացել է անվանի դիվանագետ, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ (գնդակոծվող) գյուղերի աշակերտներ, Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 աշակերտներ:
Ամռանը Ջո Հարթը, ամենայն հավանականությամբ, կվերադառնան Պրեմիեր լիգա, չնայած անգլիացու հետ լիարժեք պայմանագիր կնքելու՝ «Տորինոյի» ցանկությանը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Չելսին»:
Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: