Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 1_640x420

Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին: 2_640x420

Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան: 3_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031