Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը` խփած գոլի և «Մանչեսթեր Յունայթեդի»­ հաղթանակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»­ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Պրեմիեր լիգայում իր երկրորդ գոլի մասին:

«Իրականում կարծում էի, որ գնդակը կհայտնվի իմ առաջ, սակայն թիկունքումս մնաց, և միակ բանը, որ կարող էի անել, այդ կերպ փորձելն էր:

Հիմիա առավել լավ եմ և ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու, «Մանչեսթեր Յունայթեդի»­ հաղթանակի համար: Կփորձեմ առավել հաջող հանդես գալ հաջորդ խաղին»,­- ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18­-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը»­, հյուրընկալելով «Սանդերլենդ­ին», հաղթեց 3:1 հաշվով: Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման և դարձավ գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031