Մարմնի երեք հատված, որոնք հարկավոր չէ հաճախ լվանալ
Լոգանք ընդունելն օրվա սկզբում և ավարտին ամենահաճելի բանն է. այն կամ էներգիա է հաղորդում, կամ էլ օգնում է ազատվել հոգնածությունից և սթրեսից։ Zdorovie.com կայքը գրում է, որ մարմնի այս երեք հատվածները հարկավոր չէ շատ հաճախ լվանալ։
1. Մազեր։ Մազերի տեսակից կախված՝ դրանք հարկավոր է լվանալ շաբաթվա մեջ մի քանի անգամ։ Մազերը շատ հաճախ լվանալը կարող է դրանք զրկել բնական նյութերից, որոնք ապահովում են դրանց առողջությունը։ Ըստ որոշ մաշկաբանների՝ նորմալ կամ բարակ մազեր ունենալու դեպքում շաբաթվա ընթացքում մազերը երեք անգամ լվանալը լիովին բավարար է։
2. Վերջույթներ։ Ձեռքերն ու ոտքերը շատ հաճախ լվանալը կարող է չորացնել դրանք, քանի որ վերջույթների մաշկը սովորաբար ճարպ չի արտադրում։ Որոշ մաշկաբաններ խորհուրդ են տալիս ամեն անգամ օճառով լվանալ մարմնի այն հատվածները, որոնք քրտինք, ճարպ են արտադրում՝ դեմք, անութներ և այլն։
3. Ինտիմ հատվածներ։ Իհարկե, այս հատվածները հարկավոր է լվանալ, բայց որոշակի սահմանափակումներով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը