Բաժիններ՝

Շրի Լանկայում արհեստական սուրբծննդյան եղևնին բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում կանգնեցված արհեստական սուրբծննդյան եղեւնին բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասի հայտնել է  France Info ֆրանսիական ռադիոկայանը:

Եղեւնու տեղադրումից հետո դրա բարձրությունը հասել է 57 մետրի, ինչը տասը մետրով ավելի է, քան անցյալ տարվա ռեկորդակրի՝ Չինաստանի Գուանչժոու նահանգում կանգնեցված արհեստական ծառի բարձրությունը:

Կոլոմբոյում եղեւնին կզարդարեն 600 հազար գույնզգույն լամպեր: Դրա տակ կկանգնի 6-մետրանոց Սանտա Կլաուսը՝ 12 մետրանոց սահնակով: Նախագծի կազմակերպիչները եղեւնին գնահատելու են հրավիրել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին:

Սուրբծննդյան եղեւնու արժեքը գնահատվում է 200 հազար դոլար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031