
«Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասին սպասենք հունվարին

«Նկարահանվել է նոր տեսահոլովակ, որը յուրահատուկ կամուրջ է հանդիսանում «Կյանք ու Կռիվ» և «Կյանք ու կռիվ 25 տարի անց» ֆիլմերի միջև: Այս անգամ երգում է Ռազմիկ Ամյանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ նշեց «Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմն ավարտական փուլի մեջ է, և հուսով է, որ հունվարի 27-ին կամ 28-ին՝ բանակի 25-ամյակին նվիրված, ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ: