Բաժիններ՝

«Յուվենթուսը» Թոնի Կրոսի համար «Ռեալին» կառաջարկի 60 մլն եվրո

Ինչ-որ մեկը կարող է դառնալ ամենաթանկ գերմանացի ֆուտբոլիստը պատմության մեջ:
«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին արդեն այս ձմեռային տրանսֆերի ժամանակ: 26-ամյա ֆուտբոլիստի համար իտալացիները պատրաստ են վճարել 60 մլն եվրո:

Որպես պահեստային տարբերակ՝ գործարքի ձախողման դեպքում դիտարկվում է Մարկո Վերատին՝ ՊՍԺ-ից, և Իվան Ռակիտիչը՝ «Բարսելոնայից»:
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014թ. ամռանը:

2016-17թթ. մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս