Ամերիկացիներից շատերը ճամփորդում են ամանորյա տոներին
Անկախ նրանից, թե որ օդանավակայանից եք պատրաստվում մեկնել ամանորյա տոների ընթացքում, պատրաստ եղեք կանգնել երկար հերթում, քանի որ այդ օրերին օդանավակայանները բազմամարդ են: Ավիաընկերություններն անում են ամեն ինչ գրանցումներն արագացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք բարելավել ենք հաճախորդների հետ աշխատանքը: Այժմ գործում են ինքնուրույն գրանցման կետեր, ուր կարող եք անգամ գրանցել ուղեբեռը, քանի որ դրանք տպում են նաև ուղեբեռի կտրոնը: Ինքնագրանցումը կատարելուց հետո կարող եք հանձնել ուղեբեռը»,- ասում է American Airlines ավիաընկերության խոսնակ Քեթի Քոդը:
Սակայն դա չի վերաբերում անվտանգության կանոնների պահպանմանը, որոնք պետք է պահպանվեն: Ուղևորներին խորհուրդ է տրվում ժամանել օդանավակայան նախատեսվածից ավելի շուտ՝ ուշացումներից խուսափելու համար: Հատկապես դա վերաբերում է երեխաների հետ ճամփորդող ուղևորներին:
«Հատկապես երեխաների հետ շատ դժվար է, քանի որ երկաթգծի կայարանները չափազանց մարդաշատ են: Ուստի փորձեք շուտ ժամանել այստեղ՝ խնդիրներից խուսափելու համար:»,- ասում է Վաշինգտոնի Յունիոն Ստեյշն երկատգծային կայարանի ներկայացուցիչ Ադամ Ֆրիդմենը:
Սակայն ուղևորների համար սպասումները արդարացված են: Ամենակարևորը չշտապելն է, հակառակ պարագայում կարող եք տուգանվել ոստիկանության կողմից: Նյու Հեմփշիր նահանգից այս վարորդի հետ ոստիկանությունը մեղմ է վարվել՝ հաշվի առնելով տոնական օրերը: Անգամ որոշ խախտում անող վարորդներին զգուշացում տալու հետ մեկտեղ ոստիկանները հյուրասիրում են դոնաթներով:
«Մարդիկ կարող են սխալվել: Սա տոնական օրեր են, և տուգանք տալու փոխարեն սահմանափակվում ենք զգուշացումով»,- ասում է ոստիկաններից մեկը
Բժիշկների կարծիքով տոնական այս օրերը տարվա ամենասթրեսայինն են: Նրանք խորհուրդ են տալիս մարդկանց չնյարդայնանալ, անկախ նրանից ծրագրում են ճամփորդել, թե մնալ տանը: