
Շիրակցի տղամարդիկ գարնանը կրկին ճամպրուկները կհավաքեն

Tsayg.am. Վիճակագրական տվյալների համաձայն 2016 թվականի 9 ամիսների ընթացքում Բավրայի անցակետով 246 հազար 638 ելք է իրականացվել: Հաշվեկշիռը բացասական է: Մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է 1659: «Շիրակ» օդանավակայանում պատկերը մի փոքր այլ է, քանի որ օդանավակայանը շուրջ 8 ամիս պարապուրդի էր մատնված: Հանրապետության ամենաաղքատ մարզում գործազրկության ցուցանիշը չի նվազում: Սա է, որ տարբեր ոլորտների մասնագետներին ստիպում է այլ երկրներում գումար վաստակել: