
Բրիտանացիները 2 հազար ֆունտ են ծախսել Սուրբ Ծնունդի առթիվ անօթևաններին նվերներ անելու համար

Լոնդոնի բնակիչներն ավելի քան 2 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 2,4 հազար դոլար) են ծախսել Սուրբ Ծնունդի առթիվ անօթևաններին նվերներ անելու համար: 25-ամյա Օ՛Ռեալ Քիլիանը՝ բարեգործական նախաձեռնության մասնակիցը, տեղի ունեցածի վերաբերալ տեսանյութ է պատրաստել և դեկտեմբերի 24-ին այն հրապարակել Facebook-ի իր էջում: Երկու օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 7 հազար անգամ:
Քիլիանի հետ միասին նվերները բաժանել են շուրջ 30 բրիտանացիներ: Ինչպես նշվում է տեսանյութին կից գրության մեջ, խումբն ուտելիքով, ըմպելիքով և հագուստով օգնել է ավելի քան 200 անօթևան մարդկանց: