
«Լիվերպուլը» և «Չելսին» կպայքարեն Ջո Հարթի համար

Դարպասապահի աչքերը շաղվում են առաջարկներից:
Ամռանը Ջո Հարթը, ամենայն հավանականությամբ, կվերադառնան Պրեմիեր լիգա, չնայած անգլիացու հետ լիարժեք պայմանագիր կնքելու՝ «Տորինոյի» ցանկությանը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Չելսին»:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է դարպասապահների խաղից և հույս ունի շատ գոլեր բաց թողնելու պրոբլեմը լուծել Անգլիայի հավաքականի դարպասապահի օգնությամբ:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «կապույտները» դիտարկում են Հարթի հրավիրման տարբերակը Տիբո Կուրտուայի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում:
Ջո Հարթի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2017թ. հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը