Բաժիններ՝

««Օլդ Թրաֆֆորդը» սիրում է Մխիթարյանին». Ժոզե Մոուրինիո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»­ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին:

«Մխիթարյանի խփած գոլը ֆենոմենալ է: Ուրախ եմ, որ նա վերականգնվել է: «Օլդ Թրաֆֆորդը» սիրում է Մխիթարյանին: Հենրիխը հիմա լավ մարզավիճակում է: Այս գոլը կարևոր էր նրա համար, ոչ միայն գոլի, այլև ստեղծագործ աշխատանքի համար»,­- փաստել է Մոուրինիոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18­-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը»­, հյուրընկալելով «Սանդերլենդին»­, հաղթեց 3:1 հաշվով: Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման և դարձավ գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս