Պատգամավորի թեկնածուների՝ հայոց լեզվի քննության պահանջը չի վերաբերի «մտքի տիտաններ» Շմայսին ու գեներալ Մանվելին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ այս օրերին Լեզվի պետական տեսչությունը ԱԺ պատգամավոր դառնալ ցանկացողների համար հատուկ թեստ է պատրաստում, որի միջոցով պիտի պարզվի՝ տվյալ թեկնածուն բավարար չափով տիրապետո՞ւմ է հայոց լեզվին, թե ոչ:

«ՉԻ» – Սա, ինչ խոսք, մի քիչ ուշացած նախաձեռնություն է: Եթե սա արվեր մի 4-5 տարի առաջ, խորհրդարանի կազմն այսօր բոլորովին այլ կլիներ, ԱԺ նախագահության կազմը՝ նույնպես: Չնայած նախաձեռնության նպատակն ամենևին էլ շատից-քչից գրագետ խորհրդարան ունենալը չէ: Բանն այն է, որ հայոց լեզվի քննություն հանձնելու պահանջը վերաբերում է միայն նրանց, որոնք Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել: Իսկ խորհրդարանական մտքի այնպիսի տիտաններն, ինչպիսիք են, օրինակ, Շմայսն ու գեներալ Մանվելը, ոչ միայն միջնակարգ կրթություն են ստացել, այլև մի քանի ինստիտուտներ են ավարտել:

Չնայած՝ լավ կլիներ, որ նրանց համար նույնպես հատուկ թեստ մշակվեր: Եվ պատգամավոր դառնալու իրավունք ստանային միայն նրանք, ովքեր ի վիճակի են առանց տառասխալների գրել իրենց ավարտած բուհերի անվանումը կամ գոնե հապավումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս