«Մենք չենք տարբերակում այն, ինչ տեղի է ունեցել Տավուշում, այն զարգացումներից, որոնք ծավալվում են Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ։ Չի բացառվում, որ Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակն Արցախյան հատվածից մեր ուշադրությունը շեղելն էր, զգոնությունը թուլացնելը, որպեսզի այստեղ էլ ինչ-որ բան անեն»։
168.am-ի հարցին, թե արդյոք իրավապահ մարմինները նախարարությունում շարունակո՞ւմ են ստուգումներ իրականացնել, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Իրավապահ մարմիններն իրենց գործառույթները կատարում են»:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ-երում վիրավորներ չկան»։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոման Պողոսյանի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Հարցին, թե զարմանալի չէ՞ր, արդյոք, Ադրբեջանի կողմից նման քայլ կատարելը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից անմիջապես մի քանի օր հետո, եւ սա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, նա պատասխանեց.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը 2017 թվականի հունվարի 11-ի փոխարեն տեղափոխել մինչև 2017-ի ապրիլի 30-ը ներառյալ:
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքություններ են ի հայտ եկել։
Ինչպես նշել են Արգենտինայի նախագահի վարչակազմից, Մակրիի այցի օրակարգն անփոփոխ է մնացել։ Նախնական արդյունքներով պարզվել է, որ ավտոմեքենայի ուղղությամբ քարեր է նետել 10 մարդ։
«Դիմել ենք 40-ից ավելի ավիաընկերությունների, հիմնականում Եվրոպայում տեղակայված, ինչպես նաև Ասիայից ու Մերձավոր Արևելքից: Ներկայում արդեն իսկ ունենք պատասխան 3-4 ավիաընկերությունից. նրանք առաջիկայում պլանավորում են ավելի սերտ տեխնիկական քննարկումներ անցկացնել և մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,- ասաց Ավետիսյանը:
Թուրքական Սինոպ քաղաքում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, մարդկանց թիվն անհամեմատ շատ է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր մեղադրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որ աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին ու PYD-ին։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.07-ին, մարվել՝ 10.15-ին: Այրվել է գրասենյակի 1 սենյակ` գույքով (մոտ 5 քմ):
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հունվար ամիսը՝ դեկտեմբերի համեմատ, ավելի տաք է լինելու:
Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, անարդյունավետ է անցել, քանի որ կողմերը չեն կարողացել գալ փոխզիջման, թեև գործող տարանցման պայմանագրի ժամկետն սպառնում է 2016թ. դեկտեմբերի 31-ին։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչ այժմ սոցիալական համակարգերի խնդիրներին էվոլյուցիոն լուծումներ են փորձել տալ, քանի որ այդ համակարգը ոչ միայն բնակչության խոցելի խմբերին է առնչվում, այլև ինքնին խոցելի է:
Դուերտեն նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հակաթմրանյութային արշավի հետ լինելու է առաջնային իր նախագահության ընթացքում։
Ուզում եմ տեղեկացնել ԿԳ նախարար պարոն Մկրտչյանին, որ հույսեր չկապի, թե գործող ընտրության կարգով oրենքով ամրագրված` դպրոցի զարգացման ծրագիրը, իր որակմամբ՝ դպրոցի անձնագիրը, կգործի. դրանում հերթական անգամ համոզվեցի:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Երևանում հունվարի 1-ին կանխատեսվում է ընդամենը 1-2 սմ ձյուն: Հունվարի 3-ից տեղումները կդադարեն: Իսկ օդի ջերմային ֆոնն առաջիկա 5 օրերի ընթացքում, մինչև հունվարի 3-ը ներառյալ, էական փոփոխություններ չի կրելու, միայն հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում արդեն օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի՝ մոտ 3-4 աստիճանով»,- ասաց նա:
«Խոսքն ինչի՞ մասին է. մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, լոգիստական կենտրոն, որտեղ փորձենք կառավարենք, կամ օգնենք կառավարել, բառը երևի ճիշտ չեմ օգտագործել, գյուղատնտեսական վերամշակողներին, որ հոսքերը կազմակերպեն ավելի էֆեկտիվ, կանխատեսելի և հաշվի առնելով, որ մենք ակնկալում ենք պրոդուկտի աճ, և լրացուցիչ ֆինանսական ճգնաժամեր չստեղծենք: Այդ մեխանիզմը մենք առաջարկելու ենք բիզնես կառուցներին, որևէ պարտադրանք, որևէ ճնշում չկա: Ով մասնակցի, գտնում եմ՝ իր համար կստեղծի նպաստավոր պայմաններ»,- ասաց վարչապետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1959 թ. ծնված Զ. Ղ.-ի դին:
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց գործընկերներին` Նոր տարվա և Սուրբ ծննդի կապակցությամբ` ցանկանալով լավ տոներ:
«Ամեն ինչ նորմալ է, վերջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը՝ խոսելով ադրբեջանական կողմից այսօր իրականացրած դիվերսիոն հարձակման մասին։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող հստակ ասել, թե քանի զոհ ունի հայկական կողմը. «Զոհեր երկու կողմից էլ կան, ուղղակի մարտական գործողությունները դեռ այս պահին շարունակվում են, այսինքն՝ մինչև մարտական գործողությունները չավարտվեն, լիարժեք տեղեկատվություն տալ զոհերի կամ վիրավորների թվի մասին, բնականաբար, չենք կարող»:
«Ռեալ շատ կարևոր հանձնարարական է` պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոփոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալական անապահովության դաշտում հայտնվել և այդ իսկ պատճառով մեև սոցիալական նպաստների թիվն աճում էր, չէր հասնում նրանց, ում մոտ կարիք կար, դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու ցանկությունը»,- ասաց վարչապետը:
Թուրքիան ձգտում է նրան, որպեսզի Սիրիայում հրադադարը հաստատվի մինչև տարեվերջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին հայտնել էր գործակալությանը, որ իրաքյան բանակն աշխարհազորայինների հետ ազատագրել է Մոսուլի 56 շրջաններից 40-ը։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական գործողությունները ինքնաթիռի կործանման վայրում ավարտվել են։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ փրկարարները հայտնաբերել են 19 զոհի մարմին, նրանցից 17-ը տեղափոխվել է Մոսկվա։
Սուրբ Ծննդյան օրերի կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2017 թվականի հունվարի 5-ին` ժամը 10:00-17:00-ն, ինչպես նաև հունվարի 6-ին` ժամը 10:00-14:00-ն: