Բաժիններ՝

«Որևէ պարտադրանք, որևէ ճնշում չկա». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց նաև գյուղատնտեսության ոլորտի հետ կապված: Ոռոգման և ջրային տնտեսության ոլորտի կառույցներին նա հանձնարարեց ոռոգելի հողատարածքների առավել արդյունավետ օգտագործման նպատակով մինչև մարտի 1-ը գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված անհրաժեշտ ծավալները, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, գյուղատնտեսության նախարարին, մարզպետներին, ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Ջրպետկոմի կողմից հաջորդ տարի ոռոգման ջրային պահանջների մասին պայմանագրերի կնքման վերաբերյալ մինչև փետրվարի 25-ը տրամադրել վերջին 3 տարիների տվյալները: Կ.Կարապետյանը նշեց, որ ուզում են երկու բազան համատեղել, թե համայնքներում այդ հողատարածքներն ինչ ձևով են հարկվում և ինչ ձևով են ջրի վարձ մուծում:

Կ.Կարապետյանը հանձնարարեց մարզպետներին` համայնքների ղեկավարների հետ քննարկել և նախատեսել լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխություններ անել համայնքային բյուջեներում, մինչև մարտի 1 վարչապետին ներկայացնել տեղեկատություն:

Տնտեսական զարգացման և Ներդրումների ու գյուղատնտեսության նախարարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց` առևտրի խոշոր ցանցերում ներկայացված գուղոլորտի վերամշակող հիմնական տնտեսվարողներին ներկայացնել պետական վարկավորման մեխանիզմներ, վարկային նոր պրոդուկտ առաջարկել:

«Խոսքն ինչի՞ մասին է. մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, լոգիստական կենտրոն, որտեղ փորձենք կառավարենք, կամ օգնենք կառավարել, բառը երևի ճիշտ չեմ օգտագործել, գյուղատնտեսական վերամշակողներին, որ հոսքերը կազմակերպեն ավելի էֆեկտիվ, կանխատեսելի և հաշվի առնելով, որ մենք ակնկալում ենք պրոդուկտի աճ, և լրացուցիչ ֆինանսական ճգնաժամեր չստեղծենք: Այդ մեխանիզմը մենք առաջարկելու ենք բիզնես կառուցներին, որևէ պարտադրանք, որևէ ճնշում չկա: Ով մասնակցի, գտնում եմ՝ իր համար կստեղծի նպաստավոր պայմաններ»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս