«Յուվենթուսը» հետաքրքրված է Սիմոնե Ձաձայի վերադարձով, ով չի հարմարվում անգլիական ֆուտբոլին: Իտալացիները պլանավորում են հետ կանչել իտալացուն և նրա փոխարեն «Վեսթ Հեմին» առաջարկել Պատրիս Էվրային, հաղորդում է The Sun-ը:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս մասին կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նախ եւ առաջ նախատոնական շրջանով, երբ միջազգային մի շարք կառույցներ զբաղված են իրենց գործերով:
IntelinAir-ի 50-ամյա գիտնական Հովակիմյանը ծնվել ու մեծացել է Խորհրդային Հայաստանում։ Նրա մայրը եղել է պրոֆեսոր, հայրը՝ զինվորական։ Մոսկվայում ավարտել է դոկտորանտուրան (մաթեմատիկա առարկայից) 1992թ., երբ ընդամենը 25 տարեկան էր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հովակիմյանը տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, այնուհետ Ատլանտա՝ աշխատելու Georgia Tech-ում։
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել: Դեպքից հետո Անդրանիկ Ա.-ի քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող` 3.500.000 ՀՀ դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքանիշի հեռախոս, սակայն, ելնելով շահադիտական նպատակներից, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին:
Kill Dim Production-ն այսօր Ամանորին ընդառաջ ներկայացրեց նոր՝ տոնական «Happy New Year 2017» սերիան:
Հայաստանի տնտեսությունը, արդեն 2 տարի է, հայտնվել է նոր ֆինանսատնտեսական ճգնաժամում: Սակայն, ի տարբերություն 2008-2009թթ. ճգնաժամի, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն էր հիմնական պատճառը, հիմա հայտնվել ենք ելքը չերևացող վստահության ճգնաժամում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը վարելու է կադրային այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հարկային և մաքսային համակարգերը քաղաքացիների ու բիզնեսի համար վստահելի կառույցներ դարձնելուն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի և խաղաղ բանակցություններ սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Մոսկվան ափսոսում է, որ մաքսային մոնիթորինգի վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրի ուղղությամբ ընթացող աշխատանքում ձգձգումներ կան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Հայաստանում 2017 թվականի ընթացքում աշխատանքային գրքույկները կթվայնացվեն: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «2017թ. աշխատանքային գրքույկների վարումը դուրս է գալիս:
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2017թ. ապրիլի 2-ին նշանակելու մասին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառն ընդգծելը պատահական չէ: Դա նախազգուշացում է Ադրբեջանին:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ զինյալները հարձակումներ են նախապատրաստել ԴԱԻՇ-ի անդամի հրամանով, որը գտնվում է Սիրիայում։ Խուզարկության ժամանակ առգրավվել է զենք-զինամթերք, նռնակներ։ Բացի այդ՝ ուժայինները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման համար նյութեր։
Փրկարարական գործողությունից 1 ժամ անց փլատակների տակից դուրս են բերվել տարեց ամուսիններ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Փլուզման պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է կենցաղային գազի պայթյունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել՝ կապված այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը առնչությամբ։
Կրակոցներ և դանակահարություն Արտաշատում: Հետախուզվողներից մեկը հայտնաբերվեց:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարբերականը հայտնում է, որ ռուս քննիչները հայտնաբերել են կնոջն ու նրան հարցաքննության կանչել, որտեղ նա հաստատել է, որ որոշ ժամանակ հարաբերություններ է ունեցել Ալթընթաշի հետ։
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական YPG ( սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը) կազմակերպությանը օգնելն անընդունելի է, այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Միտիշչայում հուղարկավորվել է ՌԴ պաշտպանության նախարարության մշակույթի բաժնի ղեկավարի օգնական Օքսանա Բատրուդինովան։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Եվս 13 զոհի հարազատները ցանկություն են հայտնել, որ իրենց մտերիմները հուղարկավորվեն այդտեղ։
Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։
«Մեդալը շնորհվել է բնապահպանության բոլոր նախարարներին՝ նախարարության կայացման 30-ամյակի կապակցությամբ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով բնապահպանության նախկին նախարար, հանքային արդյունաբերության ոլորտում «սկանդալային գործիչ» Վարդան Այվազյանին մեդալով պարգևատրումը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: