Բաժիններ՝

Քաղավիացիայի վարչությունը հայկական շուկա մուտք գործելու առաջարկով դիմել է 40-ից ավելի ավիաընկերությունների

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում արտերկրի 40-ից ավելի ավիաընկերությունների հետ՝ հայաստանյան շուկա ներգրավելու նպատակով: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեց՝ առաջարկով քանի ավիաընկերությունների են դիմել և արդյոք կա արդյունք:

«Դիմել ենք 40-ից ավելի ավիաընկերությունների, հիմնականում Եվրոպայում տեղակայված, ինչպես նաև Ասիայից ու Մերձավոր Արևելքից: Ներկայում արդեն իսկ ունենք պատասխան 3-4 ավիաընկերությունից. նրանք առաջիկայում պլանավորում են ավելի սերտ տեխնիկական քննարկումներ անցկացնել և մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,- ասաց Ավետիսյանը:

Վարչապետը հորդորեց այդ ուղղությամբ սահմանել հսկողություն, քանի որ այս հարցը չափազանց կարևոր է կառավարության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս