![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի զինուժի դիվերսիայի հետևանքով զոհված լեյտենանտը Աշոցքից է. news.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/Banak.jpg)
Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում այսօր` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքից է: NEWS.am-ի հետ զրույցում Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանը նշեց, որ Շավարշ Մելիքյանը 26 տարեկան է, պայմանագրային ծառայության էր անցել 4 տարի առաջ:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։