Հրդեհ Անդրանիկի փողոցում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144/3 հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակի 2-րդ հարկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.07-ին, մարվել՝ 10.15-ին: Այրվել է գրասենյակի 1 սենյակ` գույքով (մոտ 5 քմ):