Բաժիններ՝

Բրազիլիայի իշխող կուսակցության փոխնախագահը ՀՀ-­ի հետ խորհրդարանական բարեկամության խմբի առաջին նախագահն է

Դեկտեմբերի 13­-ին կայացել է Բրազիլիա­Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը, որում ներկայացված են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների պալատի անդամներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով, ողջունելով Բրազիլիա­Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստի անցկացումը, վերջինիս անդամներին մաղթեց ամենայն հաջողություն հայ բրազիլական համագործակցության զարգացմանն ուղղված իրենց նախաձեռնություններում: Կարևորելով երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի դերը՝ ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել տվյալ ոլորտում փոխգործակցությունն առավել սերտացնելու ուղղությամբ:

Նիստի մասնակցող խորհրդարանականները որոշեցին բարեկամության խմբի նախագահ ընտրել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Բրազիլիայի ժողովրդավարական շարժում» կուսակցության փոխնախագահ, Սենատում «կառավարության առաջնորդ» Ալուիզիո Նունես Ֆերեյրային, ով Բրազիլիայի ներկայիս ԱԳ նախարար Ժոզե Սեղայի հետ միասին հանդիսանում է 2015թ. հունիսի 2-­ին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերբերյալ բանաձևի նախաձեռնության հեղինակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս