Բաժիններ՝

Հայաստանում կսահմանվի օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ

Հայաստանի բնապահպանության նախարարությունը կսահմանի օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ: «Արմենպրես»­-ի փոխանցմամբ՝ կառավարությունը հավանություն տվեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին, որի ընդունումն իրավական հենք կստեղծի մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարման համար՝ ժամանակակից մոտեցումներին համապատասխան:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ վերահսկիչ թիվը կօգնի հետևել օդի աղտոտվածության մակարդակը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել դրա մաքրման համար։ «Նախատեսվում է նաև հաշվառել անշարժ ու շարժական աղբյուրները։ Այժմ տվյալների բազան միայն վերաբերում է անշարժ աղբյուրներին։ Մենք ցանկանում ենք համալրել այն ու սկսել հաշվառել նաև շարժական աղբյուրները»,- ասաց նախարարը:

Հայեցակարգում ներկայացվել են այն հիմնական փոփոխությունները, որոնք պետք է ներառել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքում: Առաջարկվող փոփոխությունները դասակարգվել են հետևյալ տրամաբանությամբ՝ մթնոլորտային օդի որակի գնահատում, անշարժ և շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակում, արտանետումների հաշվառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս