Բաժիններ՝

Կապանում զինված անձինք հարձակում են գործել գազալցակայանի վրա. երիտասարդին տեղափոխել են Երևան

Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Զինված խումբը ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին, ինչի հետևանքով վերջինս Կապանի բժշկական կետրոն է տեղափոխվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին բժշկական կետրոնից, երիտասարդին տեղափոխել են Երևան:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 1 և 4  կետերի համաձայն: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930