
Բրիտանացի Բեն Հուփերը որոշել Է լողալով անցնել Ատլանտյան օվկիանոսը

Բրիտանացի լողորդ Բեն Հուփերն սկսել է Սենեգալից Ատլանտյան օվկիանոսով Բրազիլիա բարեգործական լողահերթը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիան:
Սպասվում է, որ Դաքար քաղաքից (Սենեգալ) Նատալ քաղաք (Բրազիլիա) լողահերթը կտեւի չորս կամ հինգ ամիս: Բրիտանացին հույս ունի լողալով անցնել 3,2 հազար կիլոմետր տարածությունը եւ մեկ միլիոն ֆունտ հավաքել բարեգործության համար:
«Ես մի քանի անհանգստություն ունեմ: Չեմ ցանկանում անհարմար կացության մեջ դնել իմ թիմին կամ դստերս՝ չխոսելով արդեն հովանավորների եւ հետեւորդների մասին»,- պատմել է Հուփերը:
Լողորդը հավելել է, որ իր մեջ լողի նկատմամբ առանձնակի հակում է առաջացել այն բանից հետո, երբ քիչ է մնացել խեղդվի հնգամյա տարիքում:
Լողորդը հույս ունի ամեն օր 12 ժամ լողալ կրոլով: Հուփերին կուղեկցի աջակցության երկու նավ, որտեղ կգտնվեն բժիշկներ եւ հատուկ դիտորդ Գինեսի «Ռեկորդների գրքից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: