Բաժիններ՝

«Միգուցե մենք շարքայինի՞ն տանենք վերև, սպաներին ու ենթասպաներին բերենք ներքև». Գագիկ Ջհանգիրյան

«Ես առնվազն 3-3.5 տարի այս ամբիոնից հնարավոր բոլոր առիթների ժամանակ  բարձրաձայնել եմ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական  ապահովության մասին օրենքի արմատական վերնայման խնդիրը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ  հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Գ. Ջհանգիրյանն այս նախագիծը համարեց բովանդակային առումով այդ խնդրի  մասնակի լուծմանը կոչված նախաձեռնություն. «Որպես բանակի հետ երկար ժամանակ աշխատած մարդ՝ չեմ կարող դեմ լինել այն  խնդրին, որ զոհված, խեղված սպան ու զինվորը պետք է մարդավայել փոխհատուցում ստանան։ Բայց այս նախագծում մի քանի իրավաբանական սխալ ձևակերպումներ կան, որոնք պրակտիկայում բերելու են լուրջ խնդիրների։ 3-ում զինծառայողի զոհվելու դեպքում շահառուներ ենք թվում,  երբ զինծառայողը զոհվում կամ մահանում է, քրեական վարույթն իրականացնող մարմինը  որևէ մեկին՝ եղբորը, հորը, հորեղբորը և այլն, ճանաչում է տուժողի իրավահաջորդ, ձեր  շահառուների մեջ այդ մարդը չկա, հետևաբար, Ոստիկանության, անվտանգության  կամ բանակի կառավարումն իրականացնող մարմինը որոշի, որ տվյալ դեպքում շահառուն  հորեղբոր տղան է, բայց այս քրեական  գործով տուժողի իրավահաջորդն այլ մարդ լինի, այստեղ ընկնելու ենք դատական  քաշքշուկի մեջ։ Այս խնդիրը կարող է առաջանալ նաև ծանր վիրավորների պարագայում։ Ըստ նրա, թե սպա է, պայմանագրային է, թե  շարքային է, գումարները վերևից իջնում են ներքև։ Միգուցե մենք շարքայինի՞ն տանենք վերև, սպաներին ու ենթասպաներին բերենք ներքև, որովհետև դա ավելի արդարացի կլինի»։

Նախարարն ասաց, որ Գ. Ջհանգիրյանի նկատառումները հաշվի կառնեն. «Ինչ վերաբերում է վերևից ներքև իջնելուն, տեսնում եք, որ միանվագ  վճարը նույնն է բոլորի, իջնում է վերևից ներքև ամսական պահպանման ծախսը, արդար է, որովհետև սպան և ենթասպան առավել հավանական է, որ իրենցից կախված շատ ավելի շատ անձ ունեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս