ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
«Իրենց տրվում է ժամկետ՝ բացթողումները լրացնելու համար: Եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գիշերը հանդիպել են Լիմայում և բանակցություններ անցկացրել Սիրիայի, Ուկրաինայի և երկկողմ հարաբերությունների հարոցով, հայտնում է RIA Novosti-ն։
Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատե՞ն նրան ստանձնած պաշտոնից, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաեւ ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե՞ ոչ»:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Միանշանակ՝ արժանանալու են Աստծո դատաստանին: Բոլորը, ոչ միայն գեներալները: Ընդհանրապես, ով ժողովրդի փողն ուտում է, Աստծուց անեծք է գալիս:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը նոյեմբերի 17-ին սկսել է գործերի հանձնումը Դոնալդ Թրամփի շրջապատին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Վարդենիսում տեղում է ձյուն:
Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին եւ ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել եւ ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռեւս անցնելու է որոշակի ընթացք:
Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձեւավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:
Նախորդ տարի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործն արդեն դատարանում է։ Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին։
Հյուրանոցների հասույթների, դրանցում աշխատողների թվերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում նույնիսկ զբոսաշրջությունը գերկենտրոնացած է Երեւանում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը պետականացնելուց հետո ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը ձեռք է բերել համալիրի ներսում գտնվող գույքը:
Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:
Այս տարվա սեպտեմբերի 9–ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Սերժ Սարգսյանի արձագանքը պատգամավորի բողոքներին բավականին սառն է եղել, ինչից հետո Սեդրակյանը խորը ընկճախտի մեջ է ընկել:
Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում:
Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել։ Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը:
Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը եւ համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է: Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետեւ շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա:
Այս մարդիկ գող ու ավազակ չեն, ոչ էլ ժամանակակից օստապբենդերներ: Թվում է՝ սովորական խոշոր բիզնեսմեններ են, բայց կարողանում են հայաստանյան բանկերին մատների վրա «ֆռռացնել», վարկերով միլիոնավոր դոլարներ վերցնել ու… վարկը չփակել:
2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար:
Խաղն առաջին անգամ 2005 թվականին մագլերի (Հարի Փոթերի մասին պատմող գրքերում մագլն այն մարդն է, ով զուրկ է ցանկացած տեսակի կախարդական կարողությունից և չի ծնվել կախարդական ընտանիքում) աշխարհին հարմարեցրել են Վերմոնտից 2 ուսանողներ: Այդ պահից ի վեր քվիդիչ խաղում է 20 հազար մարդ՝ աշխարհի 25 երկրներից: Բացի այդ, տարեկան երկու անգամ տեղի է ունենում Աշխարհի գավաթի խաղարկություն: Գավաթի խաղարկության վերջին հաղթողն Ավստրալիան է:
Եթե Դուք սիրում եք կոկոսից պատրաստված թխվածք, ապա այս շատ համեղ թխվածքաբլիթը հենց Ձեզ համար է:
Ինչպես պնդում են լրագրողները, հենց այդ շենքից է գերատեսչությունը վարել լրտեսում, «որի նպատակակետերն են եղել ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ առնվազն 38 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան»: Լրագրողների տվյալներով՝ նրանք այս եզրակացություններին են հանգել՝ ուսումնասիրելով, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք իրենց է տրամադրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաեւ ծանոթանալով շենքի ճարտարապետական պլաններին եւ հարցուփորձ անելով AT&T-ի մի շարք նախկին աշխատակիցների:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին հայտնել Է, որ իր նստավայրի տանիքին գտնվող ուղղաթիռի հրապարակը վերափոխվել Է յուրօրինակ կախովի այգու, որտեղ բանջարեղեն եւ մրգեր կաճեցնեն պալատի ճաշարանի համար, տեղեկացնում է BBC-ն:
Արքայազն Հարին անցած շաբաթ հայտարարել է, որ անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:
Դոնալդ Ջոն Թրամփ ավագ՝ ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ է, ԱՄՆ 45-րդ նախագահ։ Թրամփը հայտնի է նաև՝ որպես «The Trump Organization» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն և «Trump Entertainment Resorts» ընկերության հիմնադիր։
Վիտամին B6-ը, որով հարուստ է բանանը, ինչպես նաև կալիումն ու մագնեզիումը չափազանց կարևոր են հորմոնների ձևավորման համար, որոնք պատասխանատու են սեքսուալ հակումների համար։ Բանանն օգնում է երջանիկ զգալ և թուլանալ։