«Վերջիվերջո, կա սև և սպիտակով տեսանյութ, որտեղ երևում են թե ոստիկանների գործողությունները, թե տղաների գործողությունները, թե տղաների պահանջները՝ ինչու են բարձրաձայնել իրենց պահանջները, ինչպես է այդ ամբողջ կռիվը եղել։ Սկզբում ոստիկանները քիչ են եղել, ջան-ջիգյարով խոսել են, հետո օգնություն է եկել ներքևից՝ իրենց ստորաբաժանումներից, ու կռիվը սկսվել է։ Այդ ամբողջը ֆիքսված է տեսանյութով, բայց չգիտես՝ ինչու, դրա վրա ուշադրություն չեն դարձնում»։
Աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել, որում կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա համերգին։ «Վերադարձե՛ք ձեր հայկական արմատներին, իսկ եթե աղգությամբ հայ չեք, պարզապես մասնակցե՛ք գալա երեկոյին և վայելեք այն։ Աստված բոլորիս պահապան»,- ասում է դերասանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ […]
«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ։
«Այն բոլոր խնդիրները, որ ծառացած են Հայաստանի առջև, 5-6 ամսում լուծել հնարավոր չէ: Դրանց լուծման համար տարիներ են հարկավոր: Ինչ-որ բան պետք է անել 5-6 ամսում, որպեսզի հաղթես ընտրություններում: Դրա համար ասում են ճշմարիտ խոսքեր, նոր մարդկանց են բերում ու ընդհանուր առմամբ ստացվում է, որ էլիտայի նկատմամբ ամռանը եղած լարվածությունը մեղմվել է: Կան ինչ-որ հույսեր մարդկանց մեջ, որը լավ է իշխող կուսակցության համար, բայց լինելու է հուսախաբությունը: Եթե անգամ Հայաստանի վարչապետը չլինի Կարեն Կարապետյանը, այլ լինի Չերչիլը, մեկ է՝ այդ խնդիրները կարճ ժամանակահատվածում չեն լուծվելու: Դրա համար հանրությունը հուսախաբվելու է»:
«Նախ` ապշած եմ, որովհետև պարզվում է, որ Գալուստ Սահակյանի խոսքը հնարավոր չէ հասկանալ ու ըմբռնել, որովհետև նա մի ֆրազ ասաց, որը ես չեմ կարողանում ընկալել: Ես սովոր եմ հակառակորդին հարգել և փորձում եմ ամեն կերպ ռասշիֆրովկա անել ու հասկանալ այդ ֆրազը, բայց չի ստացվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով երեկ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքին, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է»:
«Տավուշ տեքստիլի» սեփականատեր Սուրեն Երիցյանը շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Ալբերտ Մարտիրոսյանին շնորհվել է փ/ծ լեյտենանտի կոչում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 2.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոմայրուղու 2-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված անձի, որը տեղում մահացել է:
Մի քանի օր Ադրբեջանում արգելափակված կմնան «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների կայքերը, որոնք հայտնի են դեռ Սառը պատերազմի տարիներից, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհել է Հեյդար Ալիևի շքանշան։ Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը հայտնում է, որ այս շքանշանը հազվադեպ է շնորհվում։
Հետախուզվողները հայտնաբերվեցին և տեղափոխվեցին Հայաստան: Կապել էին ձեռքերն ու ոտքերը և տնից թանկարժեք զարդեր և փող վերցնելով՝ հեռացել: Մեկ այլ դեպքում` դանակահարություն էր տեղի ունեցել։
Նոյեմբերի 30-ին Բաքվում՝ Հեյդար Ալիևի պալատում, տեղի կունենա Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը, հայտնում է haqqin.az-ը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններին իրենց ցուցակում չի լինելու։
Միջազգային հետախուզական InformNapalm միության կամավորների տեղեկություններով՝ Կերչում նոյեմբերի 29-ին նկատվել է ռուսական տեխնիկայի տեղակայում։
Նոյեմբերի 29-ի երեկոյան Լեհաստանի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է Reuters-ը։
Ոստիկանությունը հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից ։
Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ալադաղ շրջանի հանրակացարանում բռնկված հրդեհին զոհ է դարձել 12 մարդ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ավելի քան 5.6 հազար խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ 2.8 հազար երեխա է հեռացել սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջաններից, Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատակիցները օգնություն են ցուցաբերել տարհանման հարցում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված օրենքների նախագծերը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելուն։ Այս մասին նա հայտարարել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bild թերթին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում:
Բրիտանիայում Sputnik-ի ներկայացուցիչ Օքսանա Բրաժնիկը հայտարարել է, որ Sputnik-ն առաջարկում է «ռուսական հայացք» լուսաբանվող հարցերի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայում RT-ի քննադատներն ասում են, որ լուսաբանման ներքո հեռուստաալիքը ակտիվորեն քարոզում է մարգինալ հայացքներ ու առաջ մղում Կրեմլի քաղաքականությունը։
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, թե բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքներում, վկայում են Եվրահանձնաժողովի համար պատրաստած հարցման արդյունքները։
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառումը սկսվել է Հավանայում նոյեմբերի 29-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Կուբայի հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգել են հրանոթների 21 համազարկով:
Ռուանդան պաշտոնական հետաքննություն է սկսել 1994թ. ցեղասպանությանը ֆրանսիացի 20 պաշտոնյաների հնարավոր մասնակցության վերաբերյալ, հայտնում է BBC-ն։
Նոյեմբերի 30-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից:
Հարցին՝ ի՞նչն էր իրեն հոգեհարազատ այդ կուսակցությունում, նախարարը պատասխանել է. «Ազատ, անկախ և բարգավաճող Հայաստանը: Համենայնդեպս, այս ճանապարհին է Հայաստանը»:
Կոլումբիայի իշխանությունները հայտնաբերել են BAE Avro բրազիլական ինքնաթիռի ինքնագրերը, որը կործանվել էր Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում՝ Մեդելյին քաղաքի օդանավակայանից քիչ հեռու, հայտնում է BBC-ն։