![](/banners/BeFunky-design.jpg)
Ահազանգ. ինքնասպանության փորձ Կիևյան կամրջի վրա. քաղաքացին անցել է արգելապատնեշը
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/kievyan.jpg)
Նոյեմբերի 30-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1972 թ. ծնված Ժ. Գ.-ի ինքնասպանության փորձը, ում տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն:
Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: