Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը պլանավորում է միավորել բանկային ոլորտի բոլոր խնդրահարույց ակտիվները «մեկ տանիքի տակ», Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է գերատեսչության տնօրենների խորհրդի նախագահ Ռուֆատ Ասլանլին։
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը 168.am-ի և Sputnik-Armenia ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ծնվել մանկապարտեզը վերանորոգելու գաղափարը։ «Մոսկվայում ինձ մոտեցավ մի բարերար ու ասաց, որ ինքը ցանկություն ունի Հայաստանի մանուկներին օգնել, ու ես էլ առաջարկեցի՝ այս մի նախագիծն էլ առողջ երեխաների համար անել։
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով:
Արդյոք Վրաստանի պաշտպանության նախարարությունը կվերականգնի պարտադիր զինվորական ծառայությունը, հայտնի կդառնա նոյեմբերի սկզբին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
«Եվրամիությունը շնորհավորում է Ադրբեջանին և նրա ժողովրդին անկախության վերականգնման 25-ամյակի առիթով։
168.am-ը ՀՀ արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ներդրողների բողոքն ո՞ւմ պետք է ուղղել, և ե՞րբ կփոխվի այս իրավիճակը:
Քիչ առաջ Ազգային ժողովը կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը։
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը միմյանց հասցեին կատակներ են հնչեցրել բարեգործական երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Ալֆրեդ Սմիթի հիմնադրամը։
Հայաստանից արտահանումը աճել է 19.6%-ով և կազմել 1 մլրդ 293.1 մլն դոլար։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին առաջատարն է ուկրաինացի քաղաքական գործիչների և իշխանության ներկայացուցիչների շրջանում, որոնց ուկրաինացիները դրական են վերաբերվում։
«Առաջիկա ամիսներին՝ ֆինանսական միջոցների էական սղություն, պետական համակարգի լճացած վիճակից դուրս գալու մոտիվացիայի բացակայություն, ստվերին, կոռուպցիային, արտոնյալ վիճակին սովոր անձերի ու խմբերի դիմադրություն, բայց անհնարը հնարավոր է դառնում, երբ կա մարդկանց կրիտիկական զանգված, որը գիտակցում է այլ ելք չունենալու կործանարարությունը և վճռականորեն կանգնում է կացությունը շտկելու»
Անհայտ անձինք Ղրիմի Սուդակ քաղաքի այգում ավերել են Լենինի հուշարձակը, հայտում է krym.aif.ru-ն։
«Ձեր ծրագրի և ելույթի թերություններից մեկը դա է, որ դուք անալիզ չեք արել, չեք ներկայացրել այն բազան, որի մեջ այսօր գտնվում է տնտեսությունը՝ կապիտալի արագ արտահոսք, բիզնեսի արտահոսք, մարդկային կապիտալի արտահոսք»։
Հայազգի երգչուհի Շերը AP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն հունից հանում է ու նշում, որ Թրամփն արժանի չէ հարգանքի, հայտնում է Тhe Telegraph-ը։
Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա. Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է:
«ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ է գնահատել և իր գործողություններում մշտապես եղել է բաց, ոչինչ չի թաքցրել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ժամանակ ԴԱԻՇ-ի զինյալների կողմից սպանվել է առաջին ամերիկացի զինծառայողը, հայտնում է ABC News-ը։
«Եթե ուզում ես՝ պատասխանատու, խելացի, բանիմաց քաղաքացի ունենալ, ապա պետք է փողը ծախսես կրթության վրա, և ոչ թե՝ վաղվա քաղաքացու անգործության և «բանչիմացության» վրա։ Եթե ուզում ես պատերազմ չլինի, և դու միշտ հաղթսող լինես, ապա պետք է փող ծախսես ուժեղ բանակ ունենալու վրա։ Եթե ուզում ես անկախ պետություն լինել ու քո հարևանների ու աշխարհի ուժեղների հետ շփվել, ապա դու պետք է բոլորի հետ շփվես»։
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ անցած գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների փորձին: Ըստ նրա` նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արհամարհում և մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ մեր հանրապետությունը, տևական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական և նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի երկրի տնտեսության, հասարակական և քաղաքական բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով՝ այս բարեփոխումները սկսվել են վաղուց։
Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնեն անձամբ:
Միացյալ Թագավորությունը հաշվարկում է մասնակցություն ունենալ Եվրամիության կողմից ընդունվող որոշումների ընդունմանը մինչև Եվրամիության կազմից դուրս գալը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բելգիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ ՊՆ-ի հրապարակած այն տվյալները, որոնք վկայում են, թե Հալեպի խաղաղ բնակիչներին հասցված ավիահարվածների հեղինակը բելգիական ավիացիան է, հայտնում է Interfax-ը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան:
ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական վերջին հեռուստաբանավեճը հավաքել է հեռուստադիտողների թվով երրորդ լսարանը վերջին 40 տարում։ Այս մասին են վկայում Nielsen ընկերության տվյալները։
Զինված անձինք գրոհել են կառավարական շենքերը Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ-արևմուտք ընկած Քիրքուկ քաղաքում։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.6%։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շվեյցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի «միավորման» պատճառների մասին։