Բաժիններ՝

Թրամփն ու Քլինթոնը կատակել ու ծաղրել են միմյանց բարեգործական ընթրիքի ժամանակ

ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը միմյանց հասցեին կատակներ են հնչեցրել բարեգործական երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Ալֆրեդ Սմիթի հիմնադրամը։

ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուներն այդ ընթրիքին ներկա են գտնվում 1960-ականներից և հերթով հրապարակավ ծաղրում են միմյանց և կատակներ անում։
«Այսօր առաջին անգամ է, երբ Հիլարին մեկ սենյակում է գտնվում խոշորագույն կորպորացիաների ղեկավարների հետ և նրան չեն վճարում»,- կատակել է Թրամփը ելույթի ընթացքում՝ ակնարկելով Քլինթոնի ունեցած կապերը խոշոր կորպորացիաների հետ։

1897220

Կատակը մեծ աշխուժություն է առաջացրել սրահում։ Ծիծաղել է նաև Քլինթոնը։
«ԶԼՄ-ներն այս տարի շատ կանխակալ են։ Դիտեք ինքներդ։ Միշել Օբաման հանդես է եկել ելույթով և բոլորին շատ դուր է եկել, իսկ հետո իմ կինը՝ Մելանիան, արտասանեց նույն ելույթն ու նրա կյանքը պարզապես թունավորեցին»,- հայտարարել է Թրամփը։

1897207

Նա ակնարկել է այն դեպքը, երբ իր կնոջը ԶԼՄ-ները մեղադրել էին նրանում, որ օգտվել է Միշելի ութամյա վաղեմության ելույթից։

1897205

Քլինթոնը ևս իր մասին կատակ է արել՝ հայտարարելով, թե ստիպված է եղել «դադարեցնել իր քունը» ընթրիքին ներկա գտնվելու համար։

1897202

1897201

Ընթրիքի ընթացքում հավաքվել է 6 մլն դոլար, որն ուղղվելու է բարեգործությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս