«Ձեր ստարտը հուսադրող էր». Արամ Մանուկյանը՝ վարչապետին

«Պարոն վարչապետ, Ձեր ստարտը հուսադրող էր, հատկապես ադիոզ դեմքերից ազատվելու, ամենակոռումպացված դեմքերից ազատվելու համար, և Դուք դժվար սկիզբ կունենաք, եթե այդ բարձրացված նշաձողը չպահեք»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այն բազան, պլատֆորմը, որից վարչապետը սկսել է, շատ խախուտ, անհուսալի է.

«Ձեր ծրագրի և ելույթի թերություններից մեկը դա է, որ դուք անալիզ չեք արել, չեք ներկայացրել այն բազան, որի մեջ այսօր գտնվում է տնտեսությունը՝ կապիտալի արագ արտահոսք, բիզնեսի արտահոսք, մարդկային կապիտալի արտահոսք»։

Ա. Մանուկյանն ընդգծեց, որ, եթե մենք չենք ուզում նայել հնին, նրանց ձախողումներին և պատճառներին, հաջողություններ չենք կարող ունենալ.

«Պատասխանատուն տվյալ դեպքում վարչապետը չէ, այլ այն ուժը, որը պատասխանատվություն է ստանձնում այդ կառավարության համար»։

Ա. Մանուկյանը մեջբերումներ արեց Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ծրագրային ելույթներից՝ ցույց տալով, որ ծրագրերում գրված դրույթները չեն իրագործվել։
Անդրադառնալով Կ. Կարապետյանի ծրագրին՝ Ա. Մանուկյանն ասաց.

«Բառերի կույտեր՝ ինչքան ուզեք՝ աջակցել, բարելավել… Հատկապես 6 ամսվա ծրագիրն այդպես չի կարող լինել։ Ծրագրի մեջ կան կետեր, որոնք բյուջեով նախատեսված չեն։ Ձեր ծրագրի մեջ մի քիչ կոմունիզմի հոտ է գալիս, երբ ասում եք՝ պետծառայողի կերպարի վերափոխում, մաքսային և հարկային աշխատողների կերպարի վերափոխում»։

Ելույթի վերջում Ա. Մանուկյանը խորհուրդ տվեց Կ. Կարապետյանին՝ ուշադիր լինել, որովհետև «նախորդ վարչապետները հիմնականում ձախողվել են իրենց թիմակիցների պատճառով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31