Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք եւ Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի օրակարգը:
Եվրամիությունը և միջազգային այլ կազմակերպություններ հուսով են, որ ապրիլյան դեպքերից հետո ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարը կպահպանվի:
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Անժելիկ Կերբերը 2016թ. արդյունքներով երաշխավորված կմնա WTA վարկանիշի առաջին հորիզոնականում: «Տարին ավարտել՝ որպես աշխարհի առաջին ռակետ, դա մեծ պատիվ է և հսկայական ձեռքբերում: Դա այն բաներից մեկն է, որոնց մասին ես միշտ երազել եմ»,- ասել է Կերբերը:
Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա:
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։
Օբաման, որ այդքան բարյացակամ էր և այդքան մոտ էր այդ բառն արտասանելուն, և գործնականորեն էլ ապացուցեց, որ հավատում է (Թուրքիա գնալով և խորհրդարանից հայտարարելով, որ դուք ձեր պատմության հետ հաշվի պիտի նստեք, ինչն աննախադեպ էր քանի որ ոչ մի նախագահ դա չի արել), չարտասանեց:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հոկտեմբերի 21-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Lefigaro.fr-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է կարիերան շարունակել որևէ անգլիական ակումբում:
«Պոբեդան» կարող է շաբաթական 7 անգամ չվերթներ իրականացնել:
Արցախի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է:
Samsung Electronics կորպորացիան աշխարհի օդանավակայաններում ստեղծում է փոխանակման կրպակների ցանց, որտեղ Galaxy Note 7 պայթյունավտանգ հեռախոսների տերերը կկարողանան դրանք փոխանակել, տեղեկացնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Եկեք սպասենք, եկող շաբաթ փաստաթղթով հանդես գանք: Իսկ թե ի՞նչ նպատակ ենք հետապնդելու, բնականաբար, այն նպատակը, որ մենք միշտ ունեցել ենք, և մեր ժողովուրդն ունի, այդ նպատակի իրականացումն է, իսկ թե կոնկրետ ի՞նչ կլինի՝ և՛ մարտավարական իմաստով, և՛ պահանջների ճշգրտման, հստակեցման իմաստով, եկեք սպասենք մինչև եկող շաբաթ, ժամանակից առաջ չանցնենք։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անսպասելիորեն ընդհատել է հարցազրույցը NBC-ի հեռուստաընկերության մասնաճյուղերից մեկի հետ, երբ լրագրողուհին խնդրել է նրան մեկնաբանել ռասիզմի վերաբերյալ նրա հասցեին հնչող մեղադրանքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին: 2015 թ. սկսած՝ այս բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ մեր երկիր են ժամանում շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետներ (այդ թվում՝ նաև սփյուռքահայեր), ովքեր անվճար բժշկական ծառայություններ են մատուցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում:
Սոխն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Այն հակամիկրոբային և հակասեպտիկ հատկություններ ունի, օգնում է օրգանիզմը պաշտպանել վարակներից, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Պակաս օգտակար հատկություններ չունի նաև սոխի կճեպը։
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների:
2016 թ. հոկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց «Մատաղիսի» գործը կասեցվել է վարույթ ընդունելուց անմիջապես հետո» վերնագրով նյութ: Դրանում ներկայացվում են «Մատաղիսի» գործի վերաբերյալ Կազմակերպության՝ տարբեր ժամանակահատվածներում արված հարցումների պատասխանները:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Աշխարհի 2019թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ. Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն «տեղեկությունը» որևէ աղերս չունի իրականության հետ և հետևանք է հիվանդագին երևակայության։ Բավական է փաստենք, որ Նարեկ Հովհսեփյանը ԱՄՆ այցելել է 6 տարի առաջ՝ 2010 թվականին, ավելին՝ նա ամուսնացած չէ, ընտանիք չունի, հետևապես չի կարող «ընտանիքով» հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ ուղևորությունների իրավունք ունի յուրաքանչյուր ոք։
Մայքլ Հեսսեմանը նշեց, որ դրանք հիմնականում Հռոմի պապերի վարած գրագրություններ են առավելապես Արևելքում իրենց ներկայացուցիչների, ինչպես նաև կապուցինյան և ֆրանցիսկյան օրդենների ներկայացուցիչների հետ: Ըստ գիտնականի` այս փաստը ցույց է տալիս, որ Պապը շատ ավելի լայն տեղեկատվության շրջանակ ուներ, քան զուտ կաթոլիկ միսիոներներն էին: Փաստաթղթերը հիմնականում իտալերեն և ֆրանսերեն լեզուներով:
Առևտրային բանկերի մեծ մասը մինչև տարեվերջ պետք է կապիտալը համալրեն
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո (0:0) հրաժարվել է մեկնաբանել Ժոզե Մոուրինիոյի արտահայտությունները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գարիկ Սարոյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
«Այն ամենը, ինչ մենք կատարում ենք, մեզ համար սիրելի է։ Խմբում հայտնի, ինչպես նաև հազվադեպ գործիքներ են ներառված՝ բաս-կլառնետ և բաս-սաքսոֆոն, դհոլներ, արաբական դահիրա, դուդուկ ու զուռնա, ունենք նաև առանց լադերի կիթառ: Առհասարակ մեր պրոպագանդած երաժշտությունը որոշակի ուղերձ ունի։ Կոմպոզիցիաները վառ են, զգացմունքային, քնարական։ Քանի որ կոլեկտիվի կատարած ժանրը հատուկ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, բենդի հետ մենակատարները քիչ են ներառվում»,- ասում է նա:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Իրանի հետ:
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտ համարեց ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում: