![](/banners/BeFunky-design.jpg)
Անհայտ անձինք Ղրիմում ոչնչացրել են Լենինի հուշարձանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/ecd41452e30d985853c3db1a5c565539.jpg)
Անհայտ անձինք Ղրիմի Սուդակ քաղաքի այգում ավերել են Լենինի հուշարձակը, հայտում է krym.aif.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի գիշերը։ Սուդակի քաղաքային աշխատակազմը տեղի ունեցածն անվանել է «խուլիգանային արարք» և հայտարարել, որ իրավապահները հետաքննություն են անցկացնում։
Քաղաքապետ Վլադիմիր Սերովը հայտարարել է, թե հուշարձանը մեծ նշանակություն ունի Սուդակի բնակիչների համար և նշել, որ այն վերականգնվելու է։
Հուշարձանը Սուդակում տեղադրվել է 1930թ.՝ Լենինի 60-ամյակի առիթով։