«Հիշեցի իմ մանկությունը, ու այն, ինչ չկար իմ մանկությունում, ես փորձեցի փոխանցել երեխաներին». Ռիտա Սարգսյան

Երևանի թիվ 126 մանկապարտեզն այսուհետ կոչվելու է «Ժպիտներ», քանի որ հիմնանորոգումից հետո այն ժպիտ է պարգևում թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին։ Այսօր տեղի ունեցավ արդեն լիովին նոր ու ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

«Այսօր իրականություն դարձավ իմ աշխատողների և ծնողների բաղձալի երազանքը։ Այսուհետ ծնողների և երեխաների աչքերին վստահ ու համարձակ կնայենք»,- իր ելույթում ասաց մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանը։

eb3fe471e7b87c1d045c1db7b3858af93d339fa7

Իսկ Գայանե Սողոմոնյանն էլ նշեց, որ բացի բարերարից, շինարարությանն աջակցել է նաև «Լույս» հիմնադրամը, իսկ շինարարության ավարտից հետո քաղաքապետը մանկապարտեզին նվիրեց կահույք, գույք և սառնարաններ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից մանկապարտեզի բակում տեղադրվել են ժամանակակից խաղային միջոցներ.

d90ad258c9c84f0901f840cbfa18f84e8ac2505e

«Բոլորը փորձում էին որևէ օժանդակություն անել։ Թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է, սակայն տիկին Ռիտա Սարգսյանն ասում էր՝ ուզում եմ, որ մանկապարտեզը երեխաների համար գրավիչ լինի, և իրենց մայրիկների ու տատիկների հետ լաց լինելով չմտնեն մանկապարտեզ, նրանք հիշեն, որ մանկապարտեզում իրենց սիրում և սպասում են։ Ահա սա հիմք դարձավ, որ մանկապարտեզում հիմնվեց իր տեսակի մեջ եզակի ձմեռային այգի, որտեղ ապրում են մուլտերի և հեքիաթների հերոսները։ Բոլորս ուրախ ենք, ու այս ժպիտի արդյունքում է, որ որոշվեց մանկապարտեզն այսուհետ անվանել «Ժպիտներ»»։

c7029b4cf06245117d6cdfb861569e48dc423ff7

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը 168.am-ի և Sputnik-Armenia ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ծնվել մանկապարտեզը վերանորոգելու գաղափարը։
«Մոսկվայում ինձ մոտեցավ մի բարերար ու ասաց, որ ինքը ցանկություն ունի Հայաստանի մանուկներին օգնել, ու ես էլ առաջարկեցի՝ այս մի նախագիծն էլ առողջ երեխաների համար անել։ Ես նախկինում մանկապարտեզի աշխատակից եմ եղել ու տեսել եմ, որ բոլոր մանկապարտեզներն ահավոր վատ վիճակում են, ինքը համաձայնեց։

0596d5105a9f8a24cbb39d78a689b8d1ff6c7924

Հետո դիմեցի քաղաքապետարան, ասացի՝ տվեք ամենամեծ ու ամենավատ վիճակում գտնվող մանկապարտեզի հասցեն։ Ինչո՞ւ մեծ. որպեսզի ավելի շատ երեխա այս բարիքներից օգտվի։ Այս մանկապարտեզում կա մոտ 400 երեխա։ Ու այդպես որոշեցինք, և արվեց շինարարությունը։ Մնացածը ես վերցրեցի ինձ վրա։ Աշխատանքները տևել են ընդամենը 6 ամիս։ Մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է։ Իսկ նախագծի շարունակության համար սպասում ենք հաջորդ բարերարին»,- ասաց նա։

165e47001daeca7bd61df5fb35df99928f2af89f

Մանկապարտեզի ձմեռային այգու բոլոր պարագաներն Առաջին տիկինը բերել է նաև իր բակից. «Իմ թոռնիկներն արդեն գնում են դպրոց, թող հիմա էլ ուրիշ բալիկներ ուրախանան»,- ասաց նա։

0076fc80868b1ea22098956e8407dbbb6c1a0242

168.am-ն Առաջին տիկնոջից հետաքրքրվեց, թե ի՞նչ վառ դրվագ հիշեց իր մանկությունից, երբ մտավ վերանորոգված մանկապարտեզ։ «Երբ մտա ձմեռային այգին, հիշեցի, որ սովետական սև ու սպիտակ մանկությանս ժամանակ իմ դաստիարակչուհին ասում էր՝ դռները բացվում են, հեքիաթը սկսվում է։ Ու ես նույնն ասացի, երբ բացեցի ձմեռային այգու դուռը։ Հիշեցի իմ մանկությունը, ու այն, ինչ չկար իմ մանկությունում, ես փորձեցի փոխանցել երեխաներին»,-պատմեց նա։

8f50f52cb1a0b36aebd5b1f9f432a08d2c68dbd7

5a2fda33b5a9198ac67fa0456601b32f45d50f32

0d4a20d5a583e20097fdbab6bd902e124c362f6b

Տեսանյութեր

Լրահոս