
ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա

Վարչախումբը շարունակում է քաղաքական հալածանքները Սասնա Ծռերի և նրանց մոտ կանգնած շրջանակների նկատմնամբ: Հատուկ Քննչական Ծառայության որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա. Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է:
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն