Բաժիններ՝

ՌԴ-ում հայտնել են Ղրիմի բռնակցման պատճառը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շվեյցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում խոսել է Ղրիմի «միավորման» պատճառների մասին։

«Այն ժամանակ Ուկրաինան արդեն հստակ ասաց, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքը դեմ չէր արտահայտվում այդ ցանկությանը և մեզ ոչ մի երաշխիք չէր ներկայացնում, որ Ուկրաինան կդանա արտադաշինքային պետություն։ Մի քանի ամիս անց Սևաստոպոլում մեր նավահանգստում արդեն կանգնած կլինեին ՆԱՏՕ-ի նավերը։ Ռուսաստանը դա չէր կարող թույլ տալ»,- հայտարարել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ առանց Ռուսաստանի միջամտության «Կիևը կգրոհեր Ղրիմը»։ «Մենք կանխել ենք արնահեղությունը»,- ասել է նա։

Միաժամանակ, նա չի համաձայնել, որ 2014թ. իրադարձությունը թերակղզու հետ կապված, եղել է բռնակցում։

«Չի կարելի խոսել բռնակցման մասին։Ղրիմում մեծ մասը ռուս է և ռուսախոս։ Նրանք վախենում էին իրենց կյանքի համար, կազմակերպել են հանրաքվե ու միաձայն քվեարկել են իրենց հայրենիքին՝ Ռուսաստանին միանալու օգտին»,- բացատրել է Մատվիենկոն։
«Ռուսաստանի խնդիրն իր քաղաքացիներին պաշտպանելն էր ու այն վիճակը կանխելը, որն այսօր տեսնում ենք Ուկրաինայի արևելքում»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս