Բաժիններ՝

Աճի տեմպը թուլանում է

Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.6%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ինչպես տեսնում եք գծապատկերից, տարին սկսել ենք տնտեսական ակտիվության 5.5% աճով։ Այնուհետև աճի տեմպն արագացել է և հունվար-ապրիլի համեմատ կազմել 6%։ Որից հետո տնտեսական ակտիվության աճը սկսել է դանդաղել. հունվար-հուլիսին ՏԱՑ-ն աճել էր 3%-ով, հունվար-օգոստոսին՝ 2.5%-ով, այժմ՝ ավելի քիչ։

Նշենք նաև, որ ամսվա կտրվածքով (2016 թվականի սեպտեմբերը՝ 2015-ի սեպտեմբերի համեմատ) տնտեսական ակտիվության ցուցանիշը անկումային է՝ -2.4%:

tac1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31