Բաժիններ՝

9  բան, որ հաջողակ մարդիկ երբեք չեն անում

Մեզնից շատերը հետաքրքրությամբ կարդում են հաջողակ մարդկանց մտքերն ու նրանց գործունեության մասին հրապարակումները։ Մեզ հետաքրքրում է նրանց առօրյան, սովորությունները, ինչ են նրանք անում օրվա ընթացքում:

Սակայն ոչ պակաս հետաքրքիր է իմանալ, թե ինչ նրանք չեն անում: Inc.com-ը առանձնացրել է 9 այդպիսի կետ և ներկայացրել դրանք խորհուրդների տեսքով։

Մի ապրեք անցյալով

Մարդիկ, ովքեր ապրում են անցյալով, տեսնում են միայն այն, ինչ եղել է։ Անցյալի բացթողումները կուրացնում է և թույլ չի տալիս տեսնել այն, ինչ կարող է լինել։ Դուք կարող եք թույլ տալ որ ձեր անցյալը ազդի ձեր կայացման վրա, սակայն մի տվեք, որ այն բանտարկի ձեզ։

Ռիսկից մի վախեցեք

Ռիսկից խուսափելը հանգեցնում է ափսոսանքի զգացման՝ ողջ կյանքի ընթացքում։ Վախենալով որևէ քայլ կատարել՝ դուք միշտ ետ եք նայելու և ինքներդ ձեզ հարցնեք՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե կատարած լինեի այդ քայլը։ Համարձակ եղել։ Սա չի նշանակում, որ պետք է դիմել չմտածված ու վտանգավոր քայլերի։ Պարզապես զբաղվեք ինքնակրթությամբ, կատարելագործվեք և վստահեք ձեր բնազդին:

Մի վհատվեք ձախողումներից

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ հնարավոր է : Կարող ենք փորձել նորից ու նորից : Հաջողությունը առանց հարվածների չի գալիս առանց հարվածների: Պետք է հավաքեք ձեզ և առաջ գնաք :

Երբեք մի արդարացեք

Եթե արդարանում եք, նշանակում է՝ վախենում եք պատասխանատվությունից: Արդարանալու ցանկություն հաճախ առաջանում է այն պատճառով, որ դուք փորձել եք և ձախողվել։ Իսկ երբեմն՝ ձախողվել եք, որովհետև չեք փորձել։ Կամ պարզապես ծուլացել եք։ Արդարանալու փոխարեն՝ կրկին փորձեք։

Հիշաչար մի եղեք

Քեն պահելը նշանակում է ապրել անցյալով, իսկ անցյալը ետ բերել հնարավոր չէ։ Հիշաչարությունը ձեզ միայն ավելի ետ կտանի :

Այլոց մի նախանձեք

Եթե ինչ-որ մեկը հաջողության է հասնում, դա չի նշանակում, որ դուք պարտվում եք: Թույլ տվեք նրանց փորձել և հաղթել: Մեծահոգություն դրսևորեք ձեր հաղթանակների ճանապարհին։

Հույս մի դրեք հաջողության վրա

Հաջողությունը գտնում է այն մարդկանց, ով փնտրում է իրեն, այլ ոչ թե սպասում: Հաջողակ մարդիկ հաջողության են հասնում, քանի որ աշխատում են դրա վրա:

Մի վատնեք ժամանակը

Ժամանակը չվատնել՝ չի նշանակում միշտ զբաղված լինել։ Դա նշանակում է՝ արժևորել ժամանակն ու չծախսել այն անկարևոր բաների վրա։  Ժամանակը բանկային հաշիվ չէ և այն հնարավոր չէ լրացնել ծախսելուց հետո։

Սահմանափակումներ մի ընդունեք

Մայքլ Ջորդանը իր առաջին փորձից 3 միավորանոց նետում չի կատարել։ Ինչպես նաև հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսին միանգամից չի հաջողվեց գնդակն ուղարկել անցքը։Հաջողակ լինելու համար փորձ է պետք և ժամանակ։ Ինչպես նաև՝ խիզախություն։ Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ թաքնված տաղանդ ունի։ Այնպես որ ինքներդ ձեր մտքում մի սահմանափակեք ձեր հնարավորություններն ու թույլ տվեք, որ այդ տաղանդն ամբողջությամբ դրսևորվի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31