Բաժիններ՝

Guggy չաթ-բոթը բառերը կվերածի Gif-երի

Լուրջ բոթ՝ ոչ այնքան լուրջ նպատակներով, որը Gif-երի կվերածի այն ամենը, ինչ դուք խոսում եք չաթում: Բոթը հասանելի է Telegram, iMessage, Facebook, Slack և այլ ծառայություններում:

Եթե ցանկանում եք ձեր ընկերների նման արագ գտնել խոսակցությանը համապատասխան Gif-եր, ապա Guggy հավելվածը հենց ձեզ համար է: Այն արագ կարողանում է վերածել ձեր բառերը համապատասխան պատկերների: Բոթը շատ հեշտ է աշխատում: Դուք պետք է ընտրեք հաղորդագրություն, իսկ բոթը կգտնի բովանդակությանը համապատասխան պատկեր: Ձեզ մնում է միայն ուղարկել հաղորդագրությունը:

Guggy -ն հասանելի է որպես չաթ-բոթ՝ iMessage, Telegram, Slack, Facebook Messenger, Kik ծառայություններում, Chrome-ի ընդլայնումներում, ինչպես նաև հավելվածի և Android-ի և iOS-ի ստեղնաշարերի տեսքով: Աշխատանքի սկզբունքն ամենուրեք նույնն է, տարբեր են միայն ինտերֆեյսերը:

Բոթի թողարկումից հետո առաջին արձագանքները եղել են դրական: Ըստ օգտատերերի՝ բոթը գտնում է բովանդակությանը հարմար Gif գրեթե կատարյալ նմանությամբ:
Բոթը դեռևս հասանելի է միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով, սակայն հեղինակները նշում են, որ հետագայում լեզուների քանակը կավելանա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս