Բաժիններ՝

«Ֆյուրին բռնցքամարտը քարշ է տալիս ցեխի միջով». Վլադիմիր Կլիչկո

Ուկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն գտնում է, որ բրիտանացի Թայսոն Ֆյուրին խայտառակում է բռնցքամարտը:

Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգում WBO, WBA և IBO վարկածներով գործող աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին նախորդ շաբաթ ձախողեց թմրամիջոցների առկայության ստուգման թեստը: Ինչպես պարզվեց, բրիտանացին օգտագործել էր կոկաին, որպեսզի պայքարի դեպրեսիայի դեմ: Դրա պատճառով հետաձգվեց Կլիչկոյի հետ նախատեսված ռևանշ-մենամարտը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 29-ին: Հիմա բրիտանացուն կարող են զրկել բոլոր գոտիներից:

Լեգենդար ուկրաինացի բռնցքամարտիկը հայտարարել է, որ Ֆյուրին բացասաբար է ազդում բռնցքամարտի հեղինակության վրա: «Ֆյուրին բռնցքամարտը քարշ է տալիս ցեխի միջով»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերում Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս