Բաժիններ՝

«Երբ Մխիթարյանը սկսի խաղալ, Ռունին այլևս շանս չի ստանա». Մերսոն

Այս մրցաշրջանը փոփոխությունների մրցաշրջան էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նոր մարզիչ, մի շարք նոր աստղային ֆուտբոլիստներ, նոր խաղային փիլիսոփայություն, որը, ըստ ամենայնի, պետք է հաջողություններ բերեր ակումբին: Սակայն ասել, որ կարմիր սատանաները հիմա խաղում են հրաշալի ֆուտբոլ և լավ արդյունքներ են ցույց տալիս, սխալ կլինի:

Անգլիական ակումբի խաղի և խնդիրների մասին է խոսել Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը: Մերսոնը նշել է, որ թիմն ունի ամեն ինչ՝ հաջողությունների հասնելու համար, սակայն թիմում պակասում են միմյանց նկատմամբ վստահությունը և թիմային ոգին: Ըստ Մերսոնի՝ ակումբի առաջատարներ համարվող Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան շատ գոռոզ են պահում իրենց: Նրանք անընդհատ իրար են փնտրում դաշտում և անտեսում են մյուս ֆուտբոլիստներին: Հենց այս պատճառով թիմը կորցնում է շատ իրական գոլային պահեր:

Մերսոնը չի կարծում, որ անգլիական ակումբը Չեմպիոնների լիգային արժանի թիմ է:
Նախկին ֆուտբոլիստը խոսել է նաև Մոուրինիոյի և այն իրավիճակի մասին, որ ստեղծվել է նրա շուրջ: «Իր ֆուտբոլիստներին քննադատելիս՝ Մոուրինիոն ցույց է տալիս իր վախը: Նա գիտի, որ նրանք այդքան էլ լավ հանդես չեն գալիս»,- նշել է Մերսոնը: Մոուրինիոյի կողմից քննադատվող ֆուտբոլիստների մասին խոսելիս՝ Մերսոնը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մխիթարյանը գրեթե չի խաղում: Երբ նա սկսի խաղալ, Ռունին այլևս շանս չի ստանա»,- ասել է ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս