Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն պատրաստ է Կոուտինիոյի համար «Լիվերպուլին» վճարել 60 մլն եվրո

Փարիզյան «ՊՍԺ»-ն նախկինի պես հետաքրքրված է «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Transfer Market Web-ը, տվյալ պահին փարիզեցիները ծայրահեղ գայթակղիչ առաջարկ են պատրաստում անգլիական ակումբի համար:

Նախորդ ամառ «Լիվերպուլը» մերժեց Կոուտինիոյին 25 մլն եվրոյով վաճառելու՝ «ՊՍԺ»-ի առաջարկը: Ըստ աղբյուրի տվյալների, հիմա փարիզեցիները Բրազիլիայի հավաքականի խաղացողի համար «Լիվերպուլին» կառաջարկեն 60 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 7 խաղ՝ խփել է 3 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31