
Ինչ միջոցներ են տեղաբաշխել հայաստանյան բանկերը

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 02-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.8 մլն ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։