Բաժիններ՝

Նիսում արգելվել է լողալ ծովափերում

Ֆրանսիայի Նիս քաղաքի իշխանությունները հուլիսի 14­ին իրականացված ահաբեկչությունից հետո որոշում են կայացրել անորոշ ժամանակով փակել քաղաքի Անգլիական ծովափը: Բացի այդ, արգելք է դրվել Նիսի գրեթե բոլոր ծովափերի երկայնքով լողալու վրա: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ­ը:

Ահաբեկչության հետևանքով չեղյալ են համարվել Նիսում առաջիկա օրերին ծրագրված միջոցառումները: Դրանց շարքում են` փոփ­աստղ Ռիհաննայի համերգը, որը պետք է տեղի ունենար 35 հազար մարդու տարողունակությամբ մարզադաշտում, ինչպես նաև հուլիսի 16­20­ը նախատեսված ջազային փառատոնը:

Արգելված է նաև փողոցային շուկաների անցկացումը: Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031