Ո՞վ է Վիկտոր Դալլաքյանի հովանավորը. «ժողովուրդ»

Թերթն իր այսօրվա համարում գրել է. «ժողովուրդ»-ն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ՀՀ Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»։

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դալլաքյանի կուսակցաշինությունը խոստացել է հովանավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «Ժողովուրդ»-ը փորձեց Ռուբեն Հայրապետյանից պարզել, թե նշված լուրերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը։

Սակայն նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ասելով որ հեռախոսով ոչ մի մեկնաբանություն չի տա։ Վիկտոր Դալլաքյանը հարցը լսելուց հետո ծիծաղեց և ասաց. «Դուք երկրորդ անգամ եք այդ հարցը տալիս։ Կրկնում եմ նման բան չկա, և խնդրում եմ, եթե հարմար կգտնեք, երրորդ անգամ այդ հարցը չտաք»։

Կարդացեք «Ժո«ովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031