Բաժիններ՝

Նիցցայում կատարված հարձակումն ահաբեկչություն Է, զոհվածների թիվն աճում Է. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առնվազն 80 մարդ Է զոհվել, եւս 18­ն օրհասական վիճակում Է այն բանից հետո, երբ Նիցցայում բեռանատարը բազմահազարանոց բազմության մեջ Է մխրճվել Բաստիլի օրվա տոնակատարության ժամանակ: Նախագահ Օլանդը տեղի ունեցածը համարել Է ահաբեկչական հարձակում:

«Չի կարելի ժխտել, որ Նիցցայում իրագործված հարձակումը կապված Է ահաբեկչության հետ»,­ հայտարարել Է Ֆրանսուա Օլանդը հատուկ հեռուստաուղերձի ժամանակ, որով նա հանդես Է եկել հուլիսի լույս 15­ի գիշերն այն բանից հետո, երբ շտապ վերադարձել Է Ավինյոնից:՝

«Ամբողջ Ֆրանսի վրա իսլամական ահաբեկչության սպառնալիք Է կախվել: Այս հանգամանքներում մենք պետք Է բացարձակ զգոնություն եւ անդադրում վճռականություն հանդես բերենք»,­ ընդգծել Է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը հայտարարել Է, որ նոյեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում Էին մինչեւ հուլիսի վերջը վերացնել, կերկարաձգվի եւս երեք ամսով:

Ինչպես նշել Է Օլանդը, անվտանգության ապահովման համար կներգրավվեն 10 հազար զինվորականներ: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ խոստացել Է ուժեղացնել ծայրահեղականների դեմ հարվածները Սիրիայում եւ Իրաքում: «Մենք կշարունակենք իրենց որջում հարվածներ հասցնել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա»,­ ասել Է նա:

Բացի դրանից, Օլանդը հայտարարել Է հուլիսի 15­ին Նիցցա այցելելու մտադրության մասին:
Հարձակումը տեղի Է ունեցել Անգլիական առափնյակում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ տոնական հրավառություն Էին դիտում:

Ականատեսների տվյալներով՝ բեռնատարը, կանգ չառնելով, կեռմաններ անելով, տրորելով սպանել Է մարդկանց առափնյակի գրեթե երկու կիլոմետր տարածության վրա, հարձակվողը նաեւ հրաձգություն Է սկսել: Վարորդը գնդակահարվել Է ոստիկանի կողմից, ավելի ուշ բեռնատարում հայտնաբերվել են նռնակներ եւ զենք: France­Presse գործակալությունը,
վկայակոչելով աղբյուր, հաղորդել Է, որ ավտոմեքենայում գտել են Նիցցայի՝ թունիսցի ծագմամբ 31­ամյա բնակչի փաստաթղթեր:

Նիցցայի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին կատարվածը համարել Է վատթարագույն ողբերգությունը քաղաքի ամբողջ պատմության ընթացքումԷստրոզին հաղորդել Է, որ հուլիսի 15­ին քաղաքում կխոնարհվեն դրոշները: Չեղյալ են հայտարարվել երգչուհի Ռիհաննայի համերգը եւ ջազային փառատոնը. հաղորդել BBC­ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս