Քննիչները հաստատել են Նիսում ահաբեկչության կատարողի ինքնությունը
Ֆրանսիացի քննիչները վերջնականապես հաստատել են բեռնատարի վարորդի ինքնությունը. որը հուլիսի 14-ի երեկոյան Նիսում մխրճվել էր բազմության մեջ: Այս մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Ողբերգության մեղավորի ինքնությունը պարզվել է մատնահետքերով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են փաստաթղթեր՝ Նիսի՝ ֆրանս-մարոկոյական երկքաղաքացիություն ունեցող 31-ամյա բնակչի անունով:
BFM-TV հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ բեռնատարի վարորդը խցիկում է թողել վարորդական վկայականը եւ բանկային քարտը: Այդ մարդու անունն առայժմ չի հրապարակվում: Ըստ որում ընդգծվում է, որ ավելի վաղ նա Ֆրանսիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում չի հայտնվել արմատական գաղափարների հետեւելու առնչությամբ, սակայն ոստիկանությունում հաշվառման մեջ է եղել մանր իրավախախտումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP