Բաժիններ՝

Թուրքիայում ոստիկանական կենտրոնի վրա հարձակում է իրականացվել

Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հնչեցված պատասխան կրակոցների հետևանքով վիրավորվել են հարակից տան տանիքում գտնվող 40­ամյա մի մարդ և նրա 10­ամյա որդին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց:

Երեխայի կյանքը վտանգված է: Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` հարձակման հեղինակները Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն են, ում
հայտնաբերելու նպատակով Սիիրթում գործողություն է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031